Skip to main content

Մրցույթ

ԵՀՀ-ն հայտարարում է մրցույթ Ինֆոտների և «Մարդամեջի» ակտիվիստների համար, ինչպես նաև բոլոր այն քաղաքացիների, ովքեր հետաքրքրված են ավելի խորը ծանոթանալ Ինֆոտների աշխատանքին և համագործակցել նրանց հետ:
Մրցույթը հայտարարվում է երկու անվանակարգերում.

Անվանակարգ 1. «Մեր համայնքի մեկ լուծելի խնդիր» լուսանկար, էսսե կամ տեսանյութ:
Լուսանկարը պիտի ունենա բացատրություն, թե ո՛րն է խնդիրը, և լուծման ձևի առաջարկ: Լուսանկարն ուղեկցող տեքստը չպիտի լինի ավելին քան 20 տողը: Բացատրությունը պիտի նշի, թե երբ է նկարահանված և որտեղ (շատ ճշգրիտ, google քարտեզի վրա նշումով և նշումը լուսանկարած ու նյութին կցված, գերադասելի է նաև հստակ հասցեով և աշխարհագրական տվյալներով): Լուսանկարը պիտի ունենա վերնագիր:
Լուսանկարիորակը պիտի հավասար լինի նվազագույնը 1800 պիկսելի:
Էսսեն պիտի լինի 3-7 էջ, սիլֆայեն, մեկ տողարանքով, 12 տառաչափով:
Տեսանյութը պիտի լինի 3-5րոպե տևողությամբ և ուղեկցվի բացատրական տեքստով լուսանկարի տեքստին նման:
Առանց լուծման առաջարկի նյութերը չեն դիտարկվի:
Անվանակարգ  2. «Մեր գործընկեր Ինֆոտան լավագույն գործն իմ կարծիքով». գրախոսական կամ գնահատման և վերլուծության էսսե
Հեղինակը պիտի ընտրի որևէ այլ Ինֆոտան կողմից (ոչ իր մարզից)  առաջարկված նյութ (լուսանկար, էսսե, տեսանյութ), որը հրապարակված է այդ Ինֆոտան կայքում կամ սոցիալական մեդիայում, և 2-4 էջանոց գրախոսականում բացատրի, թե ինչու է ինքը համարում, որ սա իր գործընկեր Ինֆոտան ակտիվիստի լավագույն գործերից է: Խրախուսվում է նյութի հեղինակների հետ կապի մեջ մտնելը, նրանց հարցուփորձ անելը գրախոսականը կազմելուց առաջ:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Առաջին տեղ՝ երկու մրցանակ երկու անվանակարգերի համար, ամեն մեկը՝ երկու հարյուր հազար դրամ:
Խրախուսական մրցանակներ՝ ըստ հանձնաժողովի որոշման, դրամական կամ նյութական:
ՄՐՑՈՒՅԹԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԵՎՆՅՈՒԹԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Մասնակցելու համար անհրաժեշտ է ստեղծել նյութը նշված թեմաներով և կրիչներով, ուղարկել Արարատ Ինֆոտան համակարգողին, որը կփոխանցի ԵՀՀ հանձնաժողովին:
Հեղինակների անունը, ազգանունը, կարճ կենսագրությունը (5 տողից ոչ ավելի),էլեկտրոնային հասցեն ու բջջային հեռախոսահամարը պիտի կցվեն մրցանակի ներկայացված նյութին:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկ նյութ՝ մեկ անվանակարգի համար: Մեկ մասնակից կարող է երկու նյութ ներկայացնել, բայց երկու տարբեր անվանակարգերի համար։ Մեկ մասնակից չի կարող ներկայացնել երկուսից ավելի նյութ:
Մրցույթին մասնակցելու համար տարիքային սահմանափակումներ չկան:
Նյութեր կարելի է ուղարկել մինչև ս.թ. դեկպտեմբերի 20-ը:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն Նոր տարուց հետո՝ մինչև ապրիլ ամիս:
Ընտրական հանձնաժողովը կազմված է ԵՀՀ աշխատակիցներից և հրավիրյալ անձերից:
Բոլոր նյութերը կտեղադրվեն ԵՀՀ  և  Ինֆոտների կայքերում և facebook-յան էջերում:
·         Արարատ Ինֆոտուն Սուրեն Զարուկյան  araratinfotun@gmail.com


Comments

Popular posts from this blog

Երիտասարդների խնդիրները համայնքում

Երիտասարդները համայնքի շարժիչ ուժն են։ Սրա մասին շատ ենք լսում, սակայն ոչ միշտ է, որ այն համապատասխանում է իրականությանը։ Չնայած այն փաստին, որ մեր համայնքի երիտասարդները ունեն այդ շարժիչը դառնալու ահռելի ներուժ, մեզնից շատերը նախընտրում են իրենց ներդրումն ունենալ Երևանում։ Գլխավոր պատճառը մեկն է՝ Երևանում հնարավորությունները շատ են։

Մոռացված մասնագիտությամբ եզդի կնոջ պատմությունը

Հայաստանի եզդիա կ ան համայնքի հիմնական մասը Հայաստան է եկել նախորդ դարի սկզբին։ Օսմանյան Թուրքիայում փոքր ժողովուրդների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները անմասն չեն թողնում նաև եզդիներին։ Գալով Հայաստան եզդիները գտնում են իրենց նոր տունը և շատ շատերը իրենց նոր կյանքը կառուցում են հենց Հայաստանում։ Դեռևս նախորդ դարի սկզբին եզդիները որոշակի ակտիվություն են ունեցել Հայաստանի ներքին կյանքում։ Առաջին հանրապետության խորհրդարանում ներկայացված է եղել ազգությամբ եզդի Ուսուբ Բեկը։ Չնայած կրոնական ու մշակութային տարբերություններին, եզդիները կարողանում են սոցիալականացվել Հայաստանում։ Այստեղ եզդիները հիմնում են եզդիաբնակ գյուղերը, կամ մեծ ընտանիքներով բնակություն են հաստատում արդեն գոյություն ունեցող գյուղերում։ Նոր  ստեղծված գյուղերում   հիմնվում են  դպրոցներ, աստիճանաբար ակտիվանում է հասարակական կյանքը։ Խորհրդային միության տարիներին շատ եզդիներ տեղափոխվում են քաղաքային բնակավայրեր կամ այլ՝ ապրելու համար ավելի բարենպաստ պայմաններ ունեցող գյուղեր։ Դպրոցական կրթությունից զատ շատերը նախընտրում ե

Եզդի կանայք խորհրդային աշխատուժում

  Խորհրդային տարիներին պետական մարմիններն իրենց հրապարակային ելույթների ժամանակ շատ հաճախ էին հիշատակում սեռային հավասարությանն ուղղված իրենց նպատակադրված աշխատանքները։ Խորհրդային իշխանության սկզբնական տարիներին կանայք ոչ միայն սահմանադրորեն ստացան տղամարդկանց հավասար քաղաքական իրավունքներ, այլև հնարավորություն ստացան առաջադրվելու բոլոր մակարդակներում ընտրովի մարմինների ընտրություններում: Այս տեսակետից ուշագրավ է խորհրդային տարիների աշխատաշուկայում կանանց ներգրավվածության դերն ու նշանակությունը։ Իրականում, խորհրդային ժամանակների աշխատուժը մեծապես կախված էր կանանցից։