вторник, 24 января 2017 г.

Մեր երազանքների կանգառը
Առավոտյան ժամը 10 : 30 րոպե է: Արարատի 《կանգառում》 ավտոբուսի եմ սպասում, ձնախառն անձրև է գալիս, ես էլ անձրևանոց չունեմ։
5 րոպե կանգնելու հետո զգում եմ , որ շատ եմ թրջվում։ Ճարահատված պատահականության սկզբունքով ընտրեցի 《կանգառի》 մոտ եղած խանութներից մեկը ու մտա ներս։ Որոշել էի ավտոբուսին սպասել խանութում , բայց շատ լավ գիտեի, որ վաճառողներին դա դուր չէր գա։ Այնուամենայնիվ, որոշեցի բախտս փորձել ։ Խանութում մի քանի րոպե կանգնելուց հետո նկատեցի վաճառողի խղճացող, բայց մի կողմից էլ տհաճ բան ասող արտահայտությունը։
Վաճառողը նայեց-նայեց ու ասաց .《ժողովուրդ ջա՛ն, ինչ կլինի ըստեղ մի կանգնեք ու ավտոբուսի սպասեք, դրսից մարդիկ տեսնում են, մտածում են հերթա ու ներս չեն գալիս ինչ որ բան առնելու》։
 2 վայրկյան անց խանութում կանգնած 8 հոգուց 6-ը դուրս եկան։ Մենք դուրս եկանք և թրջվելով սպասեցինք մեր ավտոբուսներին։ Եվ ամբողջ որվա ընթացքում մտածում էի ով էր մեղավոր ես` որ մտա խանութ, թե աշխատողը` որ դուրս հրավիրեց ինձ։ Միգուցե կա երրորդ մեղավորը ....
Ինչ եմ ուզում ասել. մինչև Արարատում կանգառներ չկառուցվեն `խանութներն են լինելու մեր կանգառները։

Комментариев нет:

Отправить комментарий