Skip to main content

Փաստերի ստուգում


Այսօր՝ տեղեկությունների շրջանառման ամենաթեժ շրջանում, ճշգրիտ և ստուգված ինֆորմացիա ստանալը գրեթե անհնար է: Կեղծ և չճշտված ինֆորմացիան որսալու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր լուր վերլուծել, գտնել տեղեկատվության իրական աղբյուրներն ու ստուգել դրանց ճշմարտացիությունը:
Արարատ Ինֆոտան թիմն այդ նպատակով ուսումնասիրեց
<<Իրավունք թերթում>> հուլիսի 23-ին հրապարակված <<Արարատի մարզում սկսվել է թռչնաժանտախտի համաճարակ. գյուղնախը հավի ականջում քնած է>> հոդվածը ( https://www.iravunk.com/news/62947 ): Նյութում օգտագործված ոչ գրագետ և ժարգոնային արտահայտությունները կարելի է նկատել առաջին իսկ հայացքից, որն արդեն իսկ ցույց է տալիս լրագրողի ոչ մասնագիտական մոտեցումը հոդվածին: Հոդվածն ավարտվում է վերը նշված պնդումները հաստատող արտահայտությամբ՝ ՙՙ ...եւ գյուղացիները ինչպես կարողանում են, այդպես էլ իրենց գլխի ճարը տեսնում են՚՚ Նման ձևակերպումները փաստում են ոչ պրոֆեսիոնալ լրագրողական աշխատանքի մասին:
Մեկ ուրիշ կարևոր խնդիր է ներկայացված բոլոր պնդումների աղբյուրների բացակայությունը: Հոդվածը սկսվում է ՙՙ
Արարատի մարզի տարբեր գյուղերից ստանում են ահազանգեր...՚՚  նախադասությամբ, սակայն նյութում ոչ մի տեղ չի նշվում, թե ովքեր են ստանում այդ ահազանգերը, և որտեղից է հեղինակն իմացել այդ ահազանգերի մասին: Հոդվածում նշվում է նաև, որ գյուղացիները շտապ պատվաստումներ են անում, սակայն շիճուկը չի բավականացնում և ստիպված թռչունների սպանդ են իրականացնում: Հղում չի կատարվում որևէ աղբյուրի կամ գյուղացու, որտեղ հաստատվում է այսպիսի դեպքերի իսկությունը:
Հոդվածում տեղադրված լուսանկարի Google որոնման արդյունքները առավել քան հետաքրքիր էին. նկարն օգտագործվել է տարբեր լեզուներով օտարերկրյա լրատվամիջոցների կողմից, որոնց մեջ գերակշռում է ադրբեջանական հոդվածները 2017 թվականի թռչնագրիպի մասին ներկայացնող հոդվածներում, իսկ 2016-ին նկարն օգտագործվել է 2016-ին Ուկրաինային հավեր ներմուծելու մասին մեկ ուրիշ հոդվածում: Օգտագործելով TinEye նկարների որոնման գործիքը, կարողացանք ճշտել, որ լուսանկարն առաջին անգամ օգտագործվել է 2015-ին
pinme.ru կայքում:


Comments

Popular posts from this blog

Մոռացված մասնագիտությամբ եզդի կնոջ պատմությունը

Հայաստանի եզդիա կ ան համայնքի հիմնական մասը Հայաստան է եկել նախորդ դարի սկզբին։ Օսմանյան Թուրքիայում փոքր ժողովուրդների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները անմասն չեն թողնում նաև եզդիներին։ Գալով Հայաստան եզդիները գտնում են իրենց նոր տունը և շատ շատերը իրենց նոր կյանքը կառուցում են հենց Հայաստանում։ Դեռևս նախորդ դարի սկզբին եզդիները որոշակի ակտիվություն են ունեցել Հայաստանի ներքին կյանքում։ Առաջին հանրապետության խորհրդարանում ներկայացված է եղել ազգությամբ եզդի Ուսուբ Բեկը։ Չնայած կրոնական ու մշակութային տարբերություններին, եզդիները կարողանում են սոցիալականացվել Հայաստանում։ Այստեղ եզդիները հիմնում են եզդիաբնակ գյուղերը, կամ մեծ ընտանիքներով բնակություն են հաստատում արդեն գոյություն ունեցող գյուղերում։ Նոր  ստեղծված գյուղերում   հիմնվում են  դպրոցներ, աստիճանաբար ակտիվանում է հասարակական կյանքը։ Խորհրդային միության տարիներին շատ եզդիներ տեղափոխվում են քաղաքային բնակավայրեր կամ այլ՝ ապրելու համար ավելի բարենպաստ պայմաններ ունեցող գյուղեր։ Դպրոցական կրթությունից զատ շատերը նախընտրում ե

Դրամաշնորհային մրցույթի հայտարարություն

Արարատի երիտասարդական բանկը հրավիրում է Արարատի մարզի 15-35 տարեկան երիտասարդներին համայնքային զարգացման իրենց նորարարական գաղափարներն ուղարկելու դրամաշնորհի մրցույթին: Ծրագրերի թեմատիկ ուղղություններն են . - Համայնքային մասնակցություն - ՏԻՄ-երի հետ համագործակցություն և նրանց աշխատանքի հետ կապված խնդիրների լուծում - Մշակութային, սոցիալական, կրթական գործողություններ՝ ուղղված խոշորացված համայնքների բնակավայրերի միջև կապերի ստեղծում:

Ինչ է հանրային քննարկումը և ինչպես է այն կազմակերպվում

Հ ամայնքում կարևո ր իրադարձություններից տեղյակ լինելու լավագույն ձևը ՏԻՄ -երի կողմից կազմակերպվող միոցառումներին հետևելն է, իսկ կարծիք հայտնելու և առաջարկություններ ներկայացնելու համար հատուկ ստեղծված է հանրային լսումների և քննարկումների ձևաչափը։   Հանրային քննարկումների ձախողման  դեպքերը բավականին շատ են,  որի հիմնական պատճառը մարդկանց անտեղյակությունն է: Ա յդ իսկ պատճառով Ձեզ ենք ներկայացնում ինչ է հանրային քննարկումը և դրա անցկացման եղանակները: