вторник, 12 июня 2018 г.


Երիտասարդների մասնակցությունը համայնքային կառավարմանը

Համայնքային զարգացմանը նպաստող գլխավոր գործոններից մեկը երիտասարդների ներգրավվածությունն է տեղական ինքնակառավարմանը: Հանրության և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) միջև համագործակցային հարաբերությունների զարգացման  խթանումը կօգնի բարձրացնել երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կառավարման մեջ, որի արդյունքում հնարավոր կլինի  նպաստել համայնքային խնդրիների բարձրաձայնման և դրանց լուծման արդյունավետ տարբերակների ստեղծմանը:

вторник, 11 июля 2017 г.


Արարատի երիտասարդական բանկը հրավիրում է Արարատի մարզի 15-35 տարեկան երիտասարդներին համայնքային զարգացման իրենց նորարարական գաղափարներն ուղարկելու դրամաշնորհի մրցույթին:
Ծրագրերի թեմատիկ ուղղություններն են .
- Համայնքային մասնակցություն
- ՏԻՄ- երի հետ համագործակցություն և նրանց աշխատանքի հետ կապված խնդիրների լուծում
- Մշակութային, սոցիալական, կրթական գործողություններ՝ ուղղված խոշորացված համայնքների բնակավայրերի միջև կապերի ստեղծում:

суббота, 6 мая 2017 г.

Արարատ քաղաքից Արարատ գյուղ և քաղաք Վեդի տանող միջհամայնքային ճանապարհների ասֆալտը ձյան հետ հալվել-գնացել է, իսկ համայնքի բնակիչներիը հույսերը կորցրել են, որ խնդիրը երբևէ լուծում կստանա, քանի որ այդ ճանապարհները ոչ թե համայնքի լիազորությունների տակ են այլ՝ կառավարության:

суббота, 22 апреля 2017 г.

Ֆուտբոլի դաշտի նորոգման աշխատանքները սկսվում են


Ֆուտբոլի դաշտի նորոգման աշխատանքները սկսվում են
Արարատ գյուղի Վ. Սարգսյանի անվան No1 դպրոցի ֆուտբոլի դաշտը ունի վերանորոգման կարիք: Խոտածածկը և ճաղերը անմխիթար վիճակում են, չկան նստարաններ և լուսավորություն: Մինչդեռ այս դաշտը գյուղի երեխաների համար ֆուտբոլ խաղալու հիմնական վայրն է:

пятница, 21 апреля 2017 г.

Մարդու իրավունքների և խտրականության թեմայով դասընթաց

 

2017 թվականի ապրիլի 27- ին  Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Գիտելիքն ընդդեմ խտրականության ՀՀ մարզերում»  ծրագրի շրջանակներում մարդու իրավունքների և խտրականության թեմաներով կանցկացնի դասընթաց` Արարատի Ինֆոտանը:

вторник, 4 апреля 2017 г.

Ինչ է հանրային քննարկումը և ինչպես է այն կազմակերպվում


Համայնքում կարևոր իրադարձություններից տեղյակ լինելու լավագույն ձևը ՏԻՄ-երի կողմից կազմակերպվող միոցառումներին հետևելն է, իսկ կարծիք հայտնելու և առաջարկություններ ներկայացնելու համար հատուկ ստեղծված է հանրային լսումների և քննարկումների ձևաչափը։ Հանրային քննարկումների ձախողման  դեպքերը բավականին շատ են, որի հիմնական պատճառը մարդկանց անտեղյակությունն է: Այդ իսկ պատճառով Ձեզ ենք ներկայացնում ինչ է հանրային քննարկումը և դրա անցկացման եղանակները:

пятница, 24 февраля 2017 г.

ԿԱՐԾԵՍ ԹԵ ԶՈԴԻ ՆԿՈՒՂՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎՈՒՄ Է․․․


  <<Մարդ չի կարողանում դուրս գալ մաքուր օդ շնչելու, որովհետև օդը համեմված է տհաճ բուրմունքներով>> ասում է Զոդի բնակչուհի Ս Մ-ն։ Բանն այն է, որ տարիներ շարունակ անձրևաջրերը, կոյուղաջրերը և խոնավությունն անպակաս են եղել Զոդի բանավանի բնակելի շենքերի նկուղներից։ Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը խնդրի մասին իր մտահոգությունն էր հայտնել 2016 թվականի դեկտեմբերի 21-ին Արտաշատում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Արդյունքում՝ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն  բնակելի շենքերի նկուղներից ջրի կուտակումների հեռացման նպատակով դրենաժային համակարգի կառուցման վերաբերյալ։ Ըստ այդ պայմանավորվածության համայնքապետարանը պետք է ունենա իր սեփական ներդրումը։