Skip to main content

Եզդի կանայք խորհրդային աշխատուժում

 

Խորհրդային տարիներին պետական մարմիններն իրենց հրապարակային ելույթների ժամանակ շատ հաճախ էին հիշատակում սեռային հավասարությանն ուղղված իրենց նպատակադրված աշխատանքները։ Խորհրդային իշխանության սկզբնական տարիներին կանայք ոչ միայն սահմանադրորեն ստացան տղամարդկանց հավասար քաղաքական իրավունքներ, այլև հնարավորություն ստացան առաջադրվելու բոլոր մակարդակներում ընտրովի մարմինների ընտրություններում: Այս տեսակետից ուշագրավ է խորհրդային տարիների աշխատաշուկայում կանանց ներգրավվածության դերն ու նշանակությունը։ Իրականում, խորհրդային ժամանակների աշխատուժը մեծապես կախված էր կանանցից։

    1928 թվականին կանայք կազմում էին աշխատուժի 24%-ը, մինչդեռ 1970-ականներին այդ ցուցանիշը կազմում էր 51%: Կանայք կազմում էին արդյունաբերական աշխատուժի 49%-ը, կոլտնտեսություններում աշխատողների 51%-ը և պետական ֆերմերային տնտեսությունների աշխատողների 45%-ը կանայք էին (ԽՍՀՄ Կենտրոնական վիճակագրական վարչություն, 1975)։

    1989 թվականին անցկացված խորհրդային ժամանակաշրջանի վերջին մարդահամարի համաձայն մոտ 60,000 քրդերից, որոնք նախկինում ճանաչվել էին որպես Հայաստանի Խորհրդային Հանրապետության քաղաքացի, 52,700-ն առաջին անգամ առանձին ճանաչվեցին որպես եզդիներ:

    Արարատի մարզի եզդի բնակիչ Հաջե Բաքոյանի հետ զրույցում փաստեցինք, որ այդ շրջանում, ինչպես հայ, այնպես էլ եզդի գյուղաբնակ կանանց մեծամասնությունը ներգրավված էին գյուղատնտեսական աշխատանքներում։ Կոլտնտեսություններն ու ֆերմերային տնտեսությունները հնարավորություն էին տալիս բարձրագույն կրթություն չունեցող կանանց աշխատուժի ընդլայնմանը։

    Այսպիսով, գյուղաբնակ կանանց, այդ թվում եզդի կանանց դերը Խորհրդային Հայաստանի աշխատաշուկայում մեծ է եղել հատկապես գյուղատնտեսության ոլորտում, որտեղ նրանց ներգրավածությունը դրսեվորվել է մեծամասամբ կոլտնտեսություններում և ֆերմերային տնտեսություններում։

Comments

Popular posts from this blog

Երիտասարդների խնդիրները համայնքում

Երիտասարդները համայնքի շարժիչ ուժն են։ Սրա մասին շատ ենք լսում, սակայն ոչ միշտ է, որ այն համապատասխանում է իրականությանը։ Չնայած այն փաստին, որ մեր համայնքի երիտասարդները ունեն այդ շարժիչը դառնալու ահռելի ներուժ, մեզնից շատերը նախընտրում են իրենց ներդրումն ունենալ Երևանում։ Գլխավոր պատճառը մեկն է՝ Երևանում հնարավորությունները շատ են։

Փաստերի ստուգում

Այսօր՝ տեղեկությունների շրջանառման ամենաթեժ շրջանում, ճշգրիտ և ստուգված ինֆորմացիա ստանալը գրեթե անհնար է: Կեղծ և չճշտված ինֆորմացիան որսալու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր լուր վերլուծել, գտնել տեղեկատվության իրական աղբյուրներն ու ստուգել դրանց ճշմարտացիությունը: Արարատ Ինֆոտան թիմն այդ նպատակով ուսումնասիրեց << Իրավունք թերթում >> հուլիսի 23-ին հրապարակված << Արարատի մարզում սկսվել է թռչնաժանտախտի համաճարակ . գյուղնախը հավի ականջում քնած է >> հոդվածը ( https://www.iravunk.com/news/62947 ):