Skip to main content

Երիտասարդների խնդիրները համայնքում


Երիտասարդները համայնքի շարժիչ ուժն են։ Սրա մասին շատ ենք լսում, սակայն ոչ միշտ է, որ այն համապատասխանում է իրականությանը։ Չնայած այն փաստին, որ մեր համայնքի երիտասարդները ունեն այդ շարժիչը դառնալու ահռելի ներուժ, մեզնից շատերը նախընտրում են իրենց ներդրումն ունենալ Երևանում։ Գլխավոր պատճառը մեկն է՝ Երևանում հնարավորությունները շատ են։

Երիտասարդների գլխավոր խնդիրներից մեկը Արարատի քաղաքային համայնքում աշխատատեղերի պակասն է։ Խնդիրն արդիական է ամբողջ Հայաստանում, սակայն Երևանում աշխատանք գտնելու հավանականությունը շատ ավելի բարձր է քան մարզային համայնքներում։

Մեկ ուրիշ խնդիր է համայնքում ժամանցային վայրերի պակասը։ Ազատ ժամանակն ընկերների հետ հետաքրքիր և արդյունավետ անցկացնելու համար նախատեսված ոչ մի վայր չկա, հենց այս պատճառով էլ երիտասարդները նախընտրում են իրենց ժամանցը կազմակերպել Երևանում։

Իհարկե երիտասարդներին մարզային համայնքներից հեռացնող պատճառները կարող են լինել ավելի մեծ, օրինակ բարձրագույն ուսումնական հաստատությունների մայրաքաղաքում կետրոնացված լինելը կամ ենթակառուցվածնքերի շատ ավելի բարձր զարգացվածությունը, սակայն այս խնդիրների շղթան լուծելու համար կարող ենք սկսել ամենափոքր տարրից, օրինակ՝ համայնքում հետաքրքիր մշակութային միջոցառումների կազմակերպումից։

Comments

Popular posts from this blog

Եզդի կանայք խորհրդային աշխատուժում

  Խորհրդային տարիներին պետական մարմիններն իրենց հրապարակային ելույթների ժամանակ շատ հաճախ էին հիշատակում սեռային հավասարությանն ուղղված իրենց նպատակադրված աշխատանքները։ Խորհրդային իշխանության սկզբնական տարիներին կանայք ոչ միայն սահմանադրորեն ստացան տղամարդկանց հավասար քաղաքական իրավունքներ, այլև հնարավորություն ստացան առաջադրվելու բոլոր մակարդակներում ընտրովի մարմինների ընտրություններում: Այս տեսակետից ուշագրավ է խորհրդային տարիների աշխատաշուկայում կանանց ներգրավվածության դերն ու նշանակությունը։ Իրականում, խորհրդային ժամանակների աշխատուժը մեծապես կախված էր կանանցից։

Փաստերի ստուգում

Այսօր՝ տեղեկությունների շրջանառման ամենաթեժ շրջանում, ճշգրիտ և ստուգված ինֆորմացիա ստանալը գրեթե անհնար է: Կեղծ և չճշտված ինֆորմացիան որսալու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր լուր վերլուծել, գտնել տեղեկատվության իրական աղբյուրներն ու ստուգել դրանց ճշմարտացիությունը: Արարատ Ինֆոտան թիմն այդ նպատակով ուսումնասիրեց << Իրավունք թերթում >> հուլիսի 23-ին հրապարակված << Արարատի մարզում սկսվել է թռչնաժանտախտի համաճարակ . գյուղնախը հավի ականջում քնած է >> հոդվածը ( https://www.iravunk.com/news/62947 ):