Հանրային մեդիա քննարկում: Ազգային փոքրամասնությունների ինտեգրման հնարավորություններն ու խոչընդոտները Արարատի մարզում

Երիտասարդ աղջիկների
համար կրթության անհասանելիությունը և հասարակության մեջ կրթության դերի ցածր մակարդակը
2 Եզդիների քրդացման,
ինքնության պահպանման և աղանդավորական շարժումների թիրախում հայտնվելու խնդիրը, ինչպես
նաև կառավարության, մեդիայի և հայ հասարակության անտարբերությունը տվյալ խնդիրների
նկատմամբ
Ասորական ազգային փոքրամասնությունը
ներկայացնող երկու բանախոսներ Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան և ասորական
համայնքի հոգևոր հայր տեր Նիկադիմը առանձնացրին ևս երեք խնդիր.
1 Ընտրական օրենսգրքում
փոփոխությունների անհրաժեշտություն, որով իրենք կընտրեն իրենց ներկայացուցչին ազգային
ժողովում
2 Մշակութային
արժեքների, ասորական եկեղեցիների պահպանման խնդիրը
3 Ասորի երիտասարդների
ինտեգրումը հայ հանրությանը, որը հնարավոր է կարգավորել նրանց ակտիվությունը և մասնակցայնությունը
խրախուսելու միջոցով (դասընթացների կազմակերպում, կամավորական աշխատանքներում ներգրավվելու
միջոցով)
Երկու համայնքների ներկայացուցիչներն
էլ նշեցին, որ դպրոցում դասավանդվող հայոց եկեղեցու պատմություն առարկան կցանկանան
տեսնել ընտրովի առարկաների ցանկում, և իրենց հնարավորություն կտրվի նաև ընտրելու եզդիական
կրոնի կամ ասորական եկեղեցու պատմությանը վերաբերվող դասերը: Առաջարկ ներակայացվեց
այդ առարկայի դասերում ներառել բոլոր եկեղեցիների և կրոնների մասին թեմաներ, մի գուցե
ավելի խորացված ուսումնասիրելով հայ առաքելական եկեղեցին:
Comments
Post a Comment