Skip to main content

Երիտասարդների մասնակցությունը համայնքային կառավարմանը


Համայնքային զարգացմանը նպաստող գլխավոր գործոններից մեկը երիտասարդների ներգրավվածությունն է տեղական ինքնակառավարմանը:
Հանրության և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) միջև համագործակցային հարաբերությունների զարգացման  խթանումը կօգնի բարձրացնել երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կառավարման մեջ, որի արդյունքում հնարավոր կլինի  նպաստել համայնքային խնդրիների բարձրաձայնման և դրանց լուծման արդյունավետ տարբերակների ստեղծմանը:
Համագործակցության այս մոտեցումը  կիրառելու լավագույն եղանակներից է հանրային քննարկումների և կարծիքի ուսումնասիրությունների կազմակերպումը երկու կողմերի անմիջական մասնակցությամբ: Նման գործիքների կիրառումը ժողովրդավարության նոր փուլ թևակոխած հասարակությանը նաև հնարավորություն է ընձեռում գործնականում  դառնալ տեղի ունեցող փոփոխությունների ուղղակի մասնակիցը:
Հայաստանի Հանրապետությունում որոշ համայնքներ արդեն պարբերաբար կազմակերպում են էլեկտրոնային քննարկումներ համայնքային կայքերի պաշտոնական էջերում: Հատկանշական է նաև բնակչության մեծ հետաքրքրությունը և մասնակցությունը այդ քննարկումներում: Արարատ քաղաքում այսպիսի փորձի ներդրումը վստահաբար ՏԻՄ-ի և հանրության միջև հաղորդակցության ավելի արդյունավետ կազմակերպմանը և կառավարման ներգրավածության բարձրացմանն ուղղված քայլ կլինի:

Comments

Popular posts from this blog

Երիտասարդների խնդիրները համայնքում

Երիտասարդները համայնքի շարժիչ ուժն են։ Սրա մասին շատ ենք լսում, սակայն ոչ միշտ է, որ այն համապատասխանում է իրականությանը։ Չնայած այն փաստին, որ մեր համայնքի երիտասարդները ունեն այդ շարժիչը դառնալու ահռելի ներուժ, մեզնից շատերը նախընտրում են իրենց ներդրումն ունենալ Երևանում։ Գլխավոր պատճառը մեկն է՝ Երևանում հնարավորությունները շատ են։

Մոռացված մասնագիտությամբ եզդի կնոջ պատմությունը

Հայաստանի եզդիա կ ան համայնքի հիմնական մասը Հայաստան է եկել նախորդ դարի սկզբին։ Օսմանյան Թուրքիայում փոքր ժողովուրդների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները անմասն չեն թողնում նաև եզդիներին։ Գալով Հայաստան եզդիները գտնում են իրենց նոր տունը և շատ շատերը իրենց նոր կյանքը կառուցում են հենց Հայաստանում։ Դեռևս նախորդ դարի սկզբին եզդիները որոշակի ակտիվություն են ունեցել Հայաստանի ներքին կյանքում։ Առաջին հանրապետության խորհրդարանում ներկայացված է եղել ազգությամբ եզդի Ուսուբ Բեկը։ Չնայած կրոնական ու մշակութային տարբերություններին, եզդիները կարողանում են սոցիալականացվել Հայաստանում։ Այստեղ եզդիները հիմնում են եզդիաբնակ գյուղերը, կամ մեծ ընտանիքներով բնակություն են հաստատում արդեն գոյություն ունեցող գյուղերում։ Նոր  ստեղծված գյուղերում   հիմնվում են  դպրոցներ, աստիճանաբար ակտիվանում է հասարակական կյանքը։ Խորհրդային միության տարիներին շատ եզդիներ տեղափոխվում են քաղաքային բնակավայրեր կամ այլ՝ ապրելու համար ավելի բարենպաստ պայմաններ ունեցող գյուղեր։ Դպրոցական կրթությունից զատ շատերը նախընտրում ե

Եզդի կանայք խորհրդային աշխատուժում

  Խորհրդային տարիներին պետական մարմիններն իրենց հրապարակային ելույթների ժամանակ շատ հաճախ էին հիշատակում սեռային հավասարությանն ուղղված իրենց նպատակադրված աշխատանքները։ Խորհրդային իշխանության սկզբնական տարիներին կանայք ոչ միայն սահմանադրորեն ստացան տղամարդկանց հավասար քաղաքական իրավունքներ, այլև հնարավորություն ստացան առաջադրվելու բոլոր մակարդակներում ընտրովի մարմինների ընտրություններում: Այս տեսակետից ուշագրավ է խորհրդային տարիների աշխատաշուկայում կանանց ներգրավվածության դերն ու նշանակությունը։ Իրականում, խորհրդային ժամանակների աշխատուժը մեծապես կախված էր կանանցից։