
Արարատի երիտասարդական բանկը հրավիրում է Արարատի մարզի 15-35 տարեկան երիտասարդներին համայնքային զարգացման իրենց նորարարական գաղափարներն ուղարկելու դրամաշնորհի մրցույթին:
Ծրագրերի թեմատիկ ուղղություններն են .- Համայնքային մասնակցություն
- ՏԻՄ-երի հետ համագործակցություն և նրանց աշխատանքի հետ կապված խնդիրների լուծում
- Մշակութային, սոցիալական, կրթական գործողություններ՝ ուղղված խոշորացված համայնքների բնակավայրերի միջև կապերի ստեղծում:
Մենք ակնկալում ենք ծրագրեր, որոնք.
Կիրագործվեն երիտասարդների կողմից
Պարզ և իրատեսական են Արդյունավետ են ֆինանսական տեսակետից
Կունենան դրական ազդեցություն երիտասարդների և համայնքի այլ անդամների կյանքումՏրամադրվող դրամաշնորհի առավելագույն գումարը՝ 90.000 դրամ: Դիումների վերջնաժամկետը հուլիսի 20-ն է: Դիումները կարող եք լրացնել օնլայն ( https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScXEWHR0upBzGSdd7MG7j0veLni4ytPv1IPJk5KpUBJTQyFwQ/viewform?c=0&w=1 ) կամ այցելել «Քոլսոն» երիտասարդական կենտրոն / թիվ 3 մանկապարտեզի մասնաշենք/ և ստանալ հայտի տպված տարբերակը:Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմելԱրարատի երիտասարդական բանկ Լիլիթ Այվազյանին էլ. հասցեով՝ lilithaivazyan@gmail.com, ինչպես նաև այցելել «Քոլսոն» երիտասարդական կենտրոն / թիվ 3 մանկապարտեզի մասնաշենք/:
Comments
Post a Comment