Այսօր Արարատ քաղաքում «Արարատ ԻնֆոՏուն»-ը «Քոլսոն երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համագործակցելով իրականացրեց «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» և ՀԱՄԱՏԵՂ ծրագրերի շրջանակում «Մարդամեջ» սոցիալական նորարարության հավաքը։ «Մարդամեջ» ՍՆՀ-ի նպատակն է․– նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների (սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության) գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը, այնպիսի խնդիրների վերհանմանը, որոնց լուծումը հնարավոր կլինի տալ օնլայն կամ օֆլայն միջոցներով:
Այսօր՝ տեղեկությունների շրջանառման ամենաթեժ շրջանում, ճշգրիտ և ստուգված ինֆորմացիա ստանալը գրեթե անհնար է: Կեղծ և չճշտված ինֆորմացիան որսալու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր լուր վերլուծել, գտնել տեղեկատվության իրական աղբյուրներն ու ստուգել դրանց ճշմարտացիությունը: Արարատ Ինֆոտան թիմն այդ նպատակով ուսումնասիրեց << Իրավունք թերթում >> հուլիսի 23-ին հրապարակված << Արարատի մարզում սկսվել է թռչնաժանտախտի համաճարակ . գյուղնախը հավի ականջում քնած է >> հոդվածը ( https://www.iravunk.com/news/62947 ):
Comments
Post a Comment