Skip to main content

Կանգառից դուրս կանգառ չպահանջել


 <<Կանգառից դուրս կանգառ չպահանջել>> այս  արտահայտությունն Արարատ քաղաքում ասելն  անօգուտ է, որովհետև այստեղ կանգառներ չկան:
Արարատում մարդիկ հասարակական տրանսպորտին սպասում են փողոցում, իսկ անձրևի և ձյան ժամանակ մոտակա խանութներում:
Արարատ քաղաքում, ըստ 2005 թվականի ազգային վիճակագրական ծառայության տվյալների,  բնակիչների թիվը կազմում է 19.533 մարդ,  որի  զգալի մասն օգտվում է հասարակական տրանսպորտից և բոլորն էլ  իրենց սեփական մաշկի վրա զգում են փողոցում կանգնելու և սպասելու տհաճությունը: 





Comments

Popular posts from this blog

Փաստերի ստուգում

Այսօր՝ տեղեկությունների շրջանառման ամենաթեժ շրջանում, ճշգրիտ և ստուգված ինֆորմացիա ստանալը գրեթե անհնար է: Կեղծ և չճշտված ինֆորմացիան որսալու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր լուր վերլուծել, գտնել տեղեկատվության իրական աղբյուրներն ու ստուգել դրանց ճշմարտացիությունը: Արարատ Ինֆոտան թիմն այդ նպատակով ուսումնասիրեց << Իրավունք թերթում >> հուլիսի 23-ին հրապարակված << Արարատի մարզում սկսվել է թռչնաժանտախտի համաճարակ . գյուղնախը հավի ականջում քնած է >> հոդվածը ( https://www.iravunk.com/news/62947 ):

Մոռացված մասնագիտությամբ եզդի կնոջ պատմությունը

Հայաստանի եզդիա կ ան համայնքի հիմնական մասը Հայաստան է եկել նախորդ դարի սկզբին։ Օսմանյան Թուրքիայում փոքր ժողովուրդների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները անմասն չեն թողնում նաև եզդիներին։ Գալով Հայաստան եզդիները գտնում են իրենց նոր տունը և շատ շատերը իրենց նոր կյանքը կառուցում են հենց Հայաստանում։ Դեռևս նախորդ դարի սկզբին եզդիները որոշակի ակտիվություն են ունեցել Հայաստանի ներքին կյանքում։ Առաջին հանրապետության խորհրդարանում ներկայացված է եղել ազգությամբ եզդի Ուսուբ Բեկը։ Չնայած կրոնական ու մշակութային տարբերություններին, եզդիները կարողանում են սոցիալականացվել Հայաստանում։ Այստեղ եզդիները հիմնում են եզդիաբնակ գյուղերը, կամ մեծ ընտանիքներով բնակություն են հաստատում արդեն գոյություն ունեցող գյուղերում։ Նոր  ստեղծված գյուղերում   հիմնվում են  դպրոցներ, աստիճանաբար ակտիվանում է հասարակական կյանքը։ Խորհրդային միության տարիներին շատ եզդիներ տեղափոխվում են քաղաքային բնակավայրեր կամ այլ՝ ապրելու համար ավելի բարենպաստ պայմաններ ունեցող գյուղեր։ Դպրոցական կրթությունից...

Երիտասարդների խնդիրները համայնքում

Երիտասարդները համայնքի շարժիչ ուժն են։ Սրա մասին շատ ենք լսում, սակայն ոչ միշտ է, որ այն համապատասխանում է իրականությանը։ Չնայած այն փաստին, որ մեր համայնքի երիտասարդները ունեն այդ շարժիչը դառնալու ահռելի ներուժ, մեզնից շատերը նախընտրում են իրենց ներդրումն ունենալ Երևանում։ Գլխավոր պատճառը մեկն է՝ Երևանում հնարավորությունները շատ են։