Skip to main content

Մարդամեջ 2017

Արարատի ինֆոտունը հայտարարում է
<<ՄԱՐԴԱՄԵՋ-2017>>
գաղափարների ներկայացման բաց մրցույթ

Արարատ ինֆոտունը  «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Մարդամեջ-2017» սոցիալական նորարարության  (ՍՆ) հավաքի գաղափարների ներկայացման բաց մրցույթ:
Եթե խնդիր եք տեսնում ձեր համայնքում և ուզում եք որևէ բան ձեռնարկել, եթե մտածել եք, թե ինչ արդյունքների կարելի է հասնել նոր տեխնոլոգիաներն ու օնլայն հարթակները ծառայեցնելով սոցիալական խնդիրների լուծմանը՝ ուրեմն Մարդամեջը հենց  ձեզ համար է:

Մենք փնտրում ենք նորարար մտքերով, ստեղծագործ մտածողությամբ նախաձեռնողի/ների, ովքեր ուզում են փոփոխություն տեսնել իրենց համայնքում, մասնակից լինել ՀՀ-ում կատարվող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության (հակակոռուպցիոն), մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներին:
Չկա սխալ գաղափար: Եթե ունեք խնդրի լուծման հստակ պատկերացում, միացե՛ք մեզ: Հիմնավորե՛ք խնդիրը, առաջարկե՛ք նորարար լուծում, որը հնարավոր կլինի իրականացնել օնլայն  կամ օֆլայն միջոցներով, իսկ մենք կաջակցենք ձեզ՝ մեր ունեցած հնարավոր ռեսուրսներով։ Սա հենց այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս կյանքի կոչել նորարական մտածելակերպը՝  դուրս բերելով այն մարդամեջ։
Ինչպե՞ս մասնակցել
«Մարդամեջ» ՍՆ հավաքին գաղափարների ներկայացման  համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը` սեղմելով հետևյալ հղումը https://goo.gl/forms/GQvTR0arvdsmGv3F3
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մարտի 31-ը՝ ժամը 18:00-ն:
Մանրամասների համար  կարող եք զանգահարել Արարատ
ինֆոտուն, հեռ (+374) 93 90 15 80)
կամ նամակ ուղարկել araratinfotun@gmail.com  էլեկտրոնային հասցեով:
Իսկ հետո՞
«Մարդամեջ» ՍՀ հավաքի կազմակերպիչները կայցելեն Ինֆոտուն և կիրականացնեն կողմնորոշիչ հանդիպում-քննարկումներ գաղափար ներկայացնողների հետ։  Լավագույն 4-5 գաղափարները, որոնք  արդյունավետ ծրագրեր դառնալու պոտենցիալ կունենան, հնարավորություն կստանան մասնակցելու 2017 թվականի ապրիլի 28-ից 30-ը կազմակերպվող «ՄԱՐԴԱՄԵՋ-2017» ՍՆ եռօրյա հավաքին:



«Մարդամեջ»  ՍՆ կենտրոնաձիգ եռօրյա  հավաք
2017 թվականի ապրիլի 28-ից 30-ը կիրականացվի «Մարդամեջ» եռօրյա հավաքը, որտեղինֆոտներից (Արմավիր, Արարատ, Գյումրի, Իջևան, Մարտունի, Սյունիք, Վանաձոր, Վայք) հրավիրված մասնակիցները կմիավորվեն  գաղափարներների շուրջ   և 2 օր կաշխատեն որոշակի սոցիալական ծրագրերի մշակման վրա` փորձելով պատասխանել հետևյալ հարցերին:
1.) Ո՞ր խնդրին են փորձում իրենք արձագանքել:
2.) Ինչպե՞ս ստեղծել տեխնոլոգիա, որը կօգնի լուծել խնդիրը:
3.) Ինչպե՞ս ապահովել գաղափարի կայունությունը:
4.) Ինչպե՞ս հավաքագրել օգտատերերի համայնք՝ այս գաղափարի շուրջ:
5.) Ինչպե՞ս օգտագործել մեդիան այս գաղափարի շուրջ:

Հանդիպման  ավարտին մասնակիցները կհավաքվեն մեկ դահլիճում՝ ներկայացնելու իրենց աշխատանքի արդյունքները: Քննարկումների արդյունքում հավաքի ժյուրին յուրաքանչյուր ինֆոտնից կընտրի 2 լավագույն ծրագիր, (ընդհանուր 16 ծրագիր) որոնք կստանան ֆինանսական աջակցություն մինչև 250.000 դրամի սահմաններում  սոցիալ-նորարարական գաղափարներն իրականացնելու համար:
***
Այս միջոցառումն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար»  և «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրերի շրջանակներում:







Comments

Popular posts from this blog

Երիտասարդների խնդիրները համայնքում

Երիտասարդները համայնքի շարժիչ ուժն են։ Սրա մասին շատ ենք լսում, սակայն ոչ միշտ է, որ այն համապատասխանում է իրականությանը։ Չնայած այն փաստին, որ մեր համայնքի երիտասարդները ունեն այդ շարժիչը դառնալու ահռելի ներուժ, մեզնից շատերը նախընտրում են իրենց ներդրումն ունենալ Երևանում։ Գլխավոր պատճառը մեկն է՝ Երևանում հնարավորությունները շատ են։

Եզդի կանայք խորհրդային աշխատուժում

  Խորհրդային տարիներին պետական մարմիններն իրենց հրապարակային ելույթների ժամանակ շատ հաճախ էին հիշատակում սեռային հավասարությանն ուղղված իրենց նպատակադրված աշխատանքները։ Խորհրդային իշխանության սկզբնական տարիներին կանայք ոչ միայն սահմանադրորեն ստացան տղամարդկանց հավասար քաղաքական իրավունքներ, այլև հնարավորություն ստացան առաջադրվելու բոլոր մակարդակներում ընտրովի մարմինների ընտրություններում: Այս տեսակետից ուշագրավ է խորհրդային տարիների աշխատաշուկայում կանանց ներգրավվածության դերն ու նշանակությունը։ Իրականում, խորհրդային ժամանակների աշխատուժը մեծապես կախված էր կանանցից։

Փաստերի ստուգում

Այսօր՝ տեղեկությունների շրջանառման ամենաթեժ շրջանում, ճշգրիտ և ստուգված ինֆորմացիա ստանալը գրեթե անհնար է: Կեղծ և չճշտված ինֆորմացիան որսալու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր լուր վերլուծել, գտնել տեղեկատվության իրական աղբյուրներն ու ստուգել դրանց ճշմարտացիությունը: Արարատ Ինֆոտան թիմն այդ նպատակով ուսումնասիրեց << Իրավունք թերթում >> հուլիսի 23-ին հրապարակված << Արարատի մարզում սկսվել է թռչնաժանտախտի համաճարակ . գյուղնախը հավի ականջում քնած է >> հոդվածը ( https://www.iravunk.com/news/62947 ):