Skip to main content

ԿԱՐԾԵՍ ԹԵ ԶՈԴԻ ՆԿՈՒՂՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎՈՒՄ Է․․․


  <<Մարդ չի կարողանում դուրս գալ մաքուր օդ շնչելու, որովհետև օդը համեմված է տհաճ բուրմունքներով>> ասում է Զոդի բնակչուհի Ս Մ-ն։ Բանն այն է, որ տարիներ շարունակ անձրևաջրերը, կոյուղաջրերը և խոնավությունն անպակաս են եղել Զոդի բանավանի բնակելի շենքերի նկուղներից։ Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը խնդրի մասին իր մտահոգությունն էր հայտնել 2016 թվականի դեկտեմբերի 21-ին Արտաշատում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Արդյունքում՝ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն  բնակելի շենքերի նկուղներից ջրի կուտակումների հեռացման նպատակով դրենաժային համակարգի կառուցման վերաբերյալ։ Ըստ այդ պայմանավորվածության համայնքապետարանը պետք է ունենա իր սեփական ներդրումը։

  Հարցը քննարկելու համար փետրվարի 17-ին տեղի ունեցավ Արարատ քաղաքի ավագանու արտահերթ նիստ։ Ավագանու միաձայն որոշմամբ համայնքի բյուջեյից 5 մլն դրամ կտրամադրվի փակ դրենաժային համակարգի նախագծման համար։ Արարատի ինֆոտունը խոստանում է  հետևել հարցի հետ կապված հետագա զարգացումներին և պարբերաբար տեղեկացնել

։

Comments

Popular posts from this blog

Երիտասարդների խնդիրները համայնքում

Երիտասարդները համայնքի շարժիչ ուժն են։ Սրա մասին շատ ենք լսում, սակայն ոչ միշտ է, որ այն համապատասխանում է իրականությանը։ Չնայած այն փաստին, որ մեր համայնքի երիտասարդները ունեն այդ շարժիչը դառնալու ահռելի ներուժ, մեզնից շատերը նախընտրում են իրենց ներդրումն ունենալ Երևանում։ Գլխավոր պատճառը մեկն է՝ Երևանում հնարավորությունները շատ են։

Եզդի կանայք խորհրդային աշխատուժում

  Խորհրդային տարիներին պետական մարմիններն իրենց հրապարակային ելույթների ժամանակ շատ հաճախ էին հիշատակում սեռային հավասարությանն ուղղված իրենց նպատակադրված աշխատանքները։ Խորհրդային իշխանության սկզբնական տարիներին կանայք ոչ միայն սահմանադրորեն ստացան տղամարդկանց հավասար քաղաքական իրավունքներ, այլև հնարավորություն ստացան առաջադրվելու բոլոր մակարդակներում ընտրովի մարմինների ընտրություններում: Այս տեսակետից ուշագրավ է խորհրդային տարիների աշխատաշուկայում կանանց ներգրավվածության դերն ու նշանակությունը։ Իրականում, խորհրդային ժամանակների աշխատուժը մեծապես կախված էր կանանցից։

Փաստերի ստուգում

Այսօր՝ տեղեկությունների շրջանառման ամենաթեժ շրջանում, ճշգրիտ և ստուգված ինֆորմացիա ստանալը գրեթե անհնար է: Կեղծ և չճշտված ինֆորմացիան որսալու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր լուր վերլուծել, գտնել տեղեկատվության իրական աղբյուրներն ու ստուգել դրանց ճշմարտացիությունը: Արարատ Ինֆոտան թիմն այդ նպատակով ուսումնասիրեց << Իրավունք թերթում >> հուլիսի 23-ին հրապարակված << Արարատի մարզում սկսվել է թռչնաժանտախտի համաճարակ . գյուղնախը հավի ականջում քնած է >> հոդվածը ( https://www.iravunk.com/news/62947 ):