Skip to main content

Մարդու իրավունքների և խտրականության թեմայով դասընթաց

 

2017 թվականի ապրիլի 27- ին  Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Գիտելիքն ընդդեմ խտրականության ՀՀ մարզերում»  ծրագրի շրջանակներում մարդու իրավունքների և խտրականության թեմաներով կանցկացնի դասընթաց` Արարատի Ինֆոտանը:

Դասընթացը նախատեսված է Արարատի մարզի Արարատ քաղաքում և հարակից  համայնքներում գործող ՀԿ-ների, խոցելի խմբերի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ակտիվ երիտասարդների, ուսանողների, լրագրողների համար: Դասընթացի  մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ մարդու իրավունքների հասկացության, ծագման, սերունդների մասին: Նրանք կտեղեկանան խտրականության հասկացությանը և տեսակներին, ինչպես նաև խտրականության արգելքին վերաբերող միջազգային և ներպետական փաստաթղթերին:
Դասընթացը կվարեն Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: Ծրագիրը համակարգում են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը, իսկ Արարատի մարզում՝ մարզային համակարգող Նաիրա Մուրադյանը:

Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Նիդերլանդների Թագավորության աջակցությամբ:



Comments

Popular posts from this blog

Երիտասարդների խնդիրները համայնքում

Երիտասարդները համայնքի շարժիչ ուժն են։ Սրա մասին շատ ենք լսում, սակայն ոչ միշտ է, որ այն համապատասխանում է իրականությանը։ Չնայած այն փաստին, որ մեր համայնքի երիտասարդները ունեն այդ շարժիչը դառնալու ահռելի ներուժ, մեզնից շատերը նախընտրում են իրենց ներդրումն ունենալ Երևանում։ Գլխավոր պատճառը մեկն է՝ Երևանում հնարավորությունները շատ են։

Եզդի կանայք խորհրդային աշխատուժում

  Խորհրդային տարիներին պետական մարմիններն իրենց հրապարակային ելույթների ժամանակ շատ հաճախ էին հիշատակում սեռային հավասարությանն ուղղված իրենց նպատակադրված աշխատանքները։ Խորհրդային իշխանության սկզբնական տարիներին կանայք ոչ միայն սահմանադրորեն ստացան տղամարդկանց հավասար քաղաքական իրավունքներ, այլև հնարավորություն ստացան առաջադրվելու բոլոր մակարդակներում ընտրովի մարմինների ընտրություններում: Այս տեսակետից ուշագրավ է խորհրդային տարիների աշխատաշուկայում կանանց ներգրավվածության դերն ու նշանակությունը։ Իրականում, խորհրդային ժամանակների աշխատուժը մեծապես կախված էր կանանցից։

Փաստերի ստուգում

Այսօր՝ տեղեկությունների շրջանառման ամենաթեժ շրջանում, ճշգրիտ և ստուգված ինֆորմացիա ստանալը գրեթե անհնար է: Կեղծ և չճշտված ինֆորմացիան որսալու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր լուր վերլուծել, գտնել տեղեկատվության իրական աղբյուրներն ու ստուգել դրանց ճշմարտացիությունը: Արարատ Ինֆոտան թիմն այդ նպատակով ուսումնասիրեց << Իրավունք թերթում >> հուլիսի 23-ին հրապարակված << Արարատի մարզում սկսվել է թռչնաժանտախտի համաճարակ . գյուղնախը հավի ականջում քնած է >> հոդվածը ( https://www.iravunk.com/news/62947 ):