Skip to main content

Դրամաշնորհային մրցույթի հայտարարություն


Արարատի երիտասարդական բանկը հրավիրում է Արարատի մարզի 15-35 տարեկան երիտասարդներին համայնքային զարգացման իրենց նորարարական գաղափարներն ուղարկելու դրամաշնորհի մրցույթին:
Ծրագրերի թեմատիկ ուղղություններն են .
- Համայնքային մասնակցություն
- ՏԻՄ-երի հետ համագործակցություն և նրանց աշխատանքի հետ կապված խնդիրների լուծում
- Մշակութային, սոցիալական, կրթական գործողություններ՝ ուղղված խոշորացված համայնքների բնակավայրերի միջև կապերի ստեղծում:

Մենք ակնկալում ենք ծրագրեր, որոնք.
 Կիրագործվեն երիտասարդների կողմից
 Պարզ և իրատեսական են Արդյունավետ են ֆինանսական տեսակետից
 Կունենան դրական ազդեցություն երիտասարդների և համայնքի այլ անդամների կյանքումՏրամադրվող դրամաշնորհի առավելագույն գումարը՝ 90.000 դրամ: Դիումների վերջնաժամկետը հուլիսի 20-ն է: Դիումները կարող եք լրացնել օնլայն  ( https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScXEWHR0upBzGSdd7MG7j0veLni4ytPv1IPJk5KpUBJTQyFwQ/viewform?c=0&w=1 ) կամ այցելել «Քոլսոն» երիտասարդական կենտրոն / թիվ 3 մանկապարտեզի մասնաշենք/ և ստանալ հայտի տպված տարբերակը:Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմելԱրարատի երիտասարդական բանկ Լիլիթ Այվազյանին էլ. հասցեով՝ lilithaivazyan@gmail.com, ինչպես նաև այցելել «Քոլսոն» երիտասարդական կենտրոն / թիվ 3 մանկապարտեզի մասնաշենք/:
Դրամաշնորհը տրամադրվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում:


Comments

Popular posts from this blog

Երիտասարդների խնդիրները համայնքում

Երիտասարդները համայնքի շարժիչ ուժն են։ Սրա մասին շատ ենք լսում, սակայն ոչ միշտ է, որ այն համապատասխանում է իրականությանը։ Չնայած այն փաստին, որ մեր համայնքի երիտասարդները ունեն այդ շարժիչը դառնալու ահռելի ներուժ, մեզնից շատերը նախընտրում են իրենց ներդրումն ունենալ Երևանում։ Գլխավոր պատճառը մեկն է՝ Երևանում հնարավորությունները շատ են։

Եզդի կանայք խորհրդային աշխատուժում

  Խորհրդային տարիներին պետական մարմիններն իրենց հրապարակային ելույթների ժամանակ շատ հաճախ էին հիշատակում սեռային հավասարությանն ուղղված իրենց նպատակադրված աշխատանքները։ Խորհրդային իշխանության սկզբնական տարիներին կանայք ոչ միայն սահմանադրորեն ստացան տղամարդկանց հավասար քաղաքական իրավունքներ, այլև հնարավորություն ստացան առաջադրվելու բոլոր մակարդակներում ընտրովի մարմինների ընտրություններում: Այս տեսակետից ուշագրավ է խորհրդային տարիների աշխատաշուկայում կանանց ներգրավվածության դերն ու նշանակությունը։ Իրականում, խորհրդային ժամանակների աշխատուժը մեծապես կախված էր կանանցից։

Փաստերի ստուգում

Այսօր՝ տեղեկությունների շրջանառման ամենաթեժ շրջանում, ճշգրիտ և ստուգված ինֆորմացիա ստանալը գրեթե անհնար է: Կեղծ և չճշտված ինֆորմացիան որսալու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր լուր վերլուծել, գտնել տեղեկատվության իրական աղբյուրներն ու ստուգել դրանց ճշմարտացիությունը: Արարատ Ինֆոտան թիմն այդ նպատակով ուսումնասիրեց << Իրավունք թերթում >> հուլիսի 23-ին հրապարակված << Արարատի մարզում սկսվել է թռչնաժանտախտի համաճարակ . գյուղնախը հավի ականջում քնած է >> հոդվածը ( https://www.iravunk.com/news/62947 ):