Skip to main content

Հանրային մեդիա քննարկում: Ազգային փոքրամասնությունների ինտեգրման հնարավորություններն ու խոչընդոտները Արարատի մարզում


Սեպտեմբերի 26-ին ժամը 16:00-18:00 Արարատ Ինֆոտանը տեղի ունեցավ հանրային մեդիա քննարկում, որին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին ՀԿ-ների և ազգային փոքրամասնությունների ավելի քան 20 ներկայացուցիչներ: Բանախոսներ Հաջե Բաքոյանը և փոխմարզպետ Ռուստամ Բաքոյանը առանձնացրեցին եզդիական համայնքի համար կարևոր երկու խնդիրներ՝

       Երիտասարդ աղջիկների համար կրթության անհասանելիությունը և հասարակության մեջ կրթության դերի ցածր մակարդակը
2      Եզդիների քրդացման, ինքնության պահպանման և աղանդավորական շարժումների թիրախում հայտնվելու խնդիրը, ինչպես նաև կառավարության, մեդիայի և հայ հասարակության անտարբերությունը տվյալ խնդիրների նկատմամբ
Ասորական ազգային փոքրամասնությունը ներկայացնող երկու բանախոսներ Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան և ասորական համայնքի հոգևոր հայր տեր Նիկադիմը առանձնացրին ևս երեք խնդիր.
1     Ընտրական օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտություն, որով իրենք կընտրեն իրենց ներկայացուցչին ազգային ժողովում
2     Մշակութային արժեքների, ասորական եկեղեցիների պահպանման խնդիրը
3      Ասորի երիտասարդների ինտեգրումը հայ հանրությանը, որը հնարավոր է կարգավորել նրանց ակտիվությունը և մասնակցայնությունը խրախուսելու միջոցով (դասընթացների կազմակերպում, կամավորական աշխատանքներում ներգրավվելու միջոցով)
Երկու համայնքների ներկայացուցիչներն էլ նշեցին, որ դպրոցում դասավանդվող հայոց եկեղեցու պատմություն առարկան կցանկանան տեսնել ընտրովի առարկաների ցանկում, և իրենց հնարավորություն կտրվի նաև ընտրելու եզդիական կրոնի կամ ասորական եկեղեցու պատմությանը վերաբերվող դասերը: Առաջարկ ներակայացվեց այդ առարկայի դասերում ներառել բոլոր եկեղեցիների և կրոնների մասին թեմաներ, մի գուցե ավելի խորացված ուսումնասիրելով հայ առաքելական եկեղեցին:



Comments

Popular posts from this blog

Երիտասարդների խնդիրները համայնքում

Երիտասարդները համայնքի շարժիչ ուժն են։ Սրա մասին շատ ենք լսում, սակայն ոչ միշտ է, որ այն համապատասխանում է իրականությանը։ Չնայած այն փաստին, որ մեր համայնքի երիտասարդները ունեն այդ շարժիչը դառնալու ահռելի ներուժ, մեզնից շատերը նախընտրում են իրենց ներդրումն ունենալ Երևանում։ Գլխավոր պատճառը մեկն է՝ Երևանում հնարավորությունները շատ են։

Փաստերի ստուգում

Այսօր՝ տեղեկությունների շրջանառման ամենաթեժ շրջանում, ճշգրիտ և ստուգված ինֆորմացիա ստանալը գրեթե անհնար է: Կեղծ և չճշտված ինֆորմացիան որսալու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր լուր վերլուծել, գտնել տեղեկատվության իրական աղբյուրներն ու ստուգել դրանց ճշմարտացիությունը: Արարատ Ինֆոտան թիմն այդ նպատակով ուսումնասիրեց << Իրավունք թերթում >> հուլիսի 23-ին հրապարակված << Արարատի մարզում սկսվել է թռչնաժանտախտի համաճարակ . գյուղնախը հավի ականջում քնած է >> հոդվածը ( https://www.iravunk.com/news/62947 ):

Եզդի կանայք խորհրդային աշխատուժում

  Խորհրդային տարիներին պետական մարմիններն իրենց հրապարակային ելույթների ժամանակ շատ հաճախ էին հիշատակում սեռային հավասարությանն ուղղված իրենց նպատակադրված աշխատանքները։ Խորհրդային իշխանության սկզբնական տարիներին կանայք ոչ միայն սահմանադրորեն ստացան տղամարդկանց հավասար քաղաքական իրավունքներ, այլև հնարավորություն ստացան առաջադրվելու բոլոր մակարդակներում ընտրովի մարմինների ընտրություններում: Այս տեսակետից ուշագրավ է խորհրդային տարիների աշխատաշուկայում կանանց ներգրավվածության դերն ու նշանակությունը։ Իրականում, խորհրդային ժամանակների աշխատուժը մեծապես կախված էր կանանցից։