Skip to main content

Posts

Մոռացված մասնագիտությամբ եզդի կնոջ պատմությունը

Հայաստանի եզդիա կ ան համայնքի հիմնական մասը Հայաստան է եկել նախորդ դարի սկզբին։ Օսմանյան Թուրքիայում փոքր ժողովուրդների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները անմասն չեն թողնում նաև եզդիներին։ Գալով Հայաստան եզդիները գտնում են իրենց նոր տունը և շատ շատերը իրենց նոր կյանքը կառուցում են հենց Հայաստանում։ Դեռևս նախորդ դարի սկզբին եզդիները որոշակի ակտիվություն են ունեցել Հայաստանի ներքին կյանքում։ Առաջին հանրապետության խորհրդարանում ներկայացված է եղել ազգությամբ եզդի Ուսուբ Բեկը։ Չնայած կրոնական ու մշակութային տարբերություններին, եզդիները կարողանում են սոցիալականացվել Հայաստանում։ Այստեղ եզդիները հիմնում են եզդիաբնակ գյուղերը, կամ մեծ ընտանիքներով բնակություն են հաստատում արդեն գոյություն ունեցող գյուղերում։ Նոր  ստեղծված գյուղերում   հիմնվում են  դպրոցներ, աստիճանաբար ակտիվանում է հասարակական կյանքը։ Խորհրդային միության տարիներին շատ եզդիներ տեղափոխվում են քաղաքային բնակավայրեր կամ այլ՝ ապրելու համար ավելի բարենպաստ պայմաններ ունեցող գյուղեր։ Դպրոցական կրթությունից զատ շատերը նախընտրում ե
Recent posts

Եզդի կանայք խորհրդային աշխատուժում

  Խորհրդային տարիներին պետական մարմիններն իրենց հրապարակային ելույթների ժամանակ շատ հաճախ էին հիշատակում սեռային հավասարությանն ուղղված իրենց նպատակադրված աշխատանքները։ Խորհրդային իշխանության սկզբնական տարիներին կանայք ոչ միայն սահմանադրորեն ստացան տղամարդկանց հավասար քաղաքական իրավունքներ, այլև հնարավորություն ստացան առաջադրվելու բոլոր մակարդակներում ընտրովի մարմինների ընտրություններում: Այս տեսակետից ուշագրավ է խորհրդային տարիների աշխատաշուկայում կանանց ներգրավվածության դերն ու նշանակությունը։ Իրականում, խորհրդային ժամանակների աշխատուժը մեծապես կախված էր կանանցից։

Երիտասարդների խնդիրները համայնքում

Երիտասարդները համայնքի շարժիչ ուժն են։ Սրա մասին շատ ենք լսում, սակայն ոչ միշտ է, որ այն համապատասխանում է իրականությանը։ Չնայած այն փաստին, որ մեր համայնքի երիտասարդները ունեն այդ շարժիչը դառնալու ահռելի ներուժ, մեզնից շատերը նախընտրում են իրենց ներդրումն ունենալ Երևանում։ Գլխավոր պատճառը մեկն է՝ Երևանում հնարավորությունները շատ են։

Փաստերի ստուգում

Այսօր՝ տեղեկությունների շրջանառման ամենաթեժ շրջանում, ճշգրիտ և ստուգված ինֆորմացիա ստանալը գրեթե անհնար է: Կեղծ և չճշտված ինֆորմացիան որսալու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր լուր վերլուծել, գտնել տեղեկատվության իրական աղբյուրներն ու ստուգել դրանց ճշմարտացիությունը: Արարատ Ինֆոտան թիմն այդ նպատակով ուսումնասիրեց << Իրավունք թերթում >> հուլիսի 23-ին հրապարակված << Արարատի մարզում սկսվել է թռչնաժանտախտի համաճարակ . գյուղնախը հավի ականջում քնած է >> հոդվածը ( https://www.iravunk.com/news/62947 ):

Հանրային մեդիա քննարկում: Ազգային փոքրամասնությունների ինտեգրման հնարավորություններն ու խոչընդոտները Արարատի մարզում

Սեպտեմբերի 26-ին ժամը 16:00-18:00 Արարատ Ինֆոտանը տեղի ունեցավ հանրային մեդիա քննարկում, որին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին ՀԿ-ների և ազգային փոքրամասնությունների ավելի քան 20 ներկայացուցիչներ: Բանախոսներ Հաջե Բաքոյանը և փոխմարզպետ Ռուստամ Բաքոյանը առանձնացրեցին եզդիական համայնքի համար կարևոր երկու խնդիրներ՝

Երիտասարդների մասնակցությունը համայնքային կառավարմանը

Համայնքային զարգացմանը նպաստող գլխավոր գործոններից մեկը երիտասարդների ներգրավվածությունն է տեղական ինքնակառավարմանը: Հ անրության և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) միջև համագործակցային հարաբերությունների զարգացման   խ թան ումը կօգնի բարձրացնել երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կառավարման մեջ, որի արդյունքում հնարավոր կլինի   նպաստել համայնքային խնդրիների բարձրաձա յ նման և դրանց լուծման արդյունավետ տարբերակների ստեղծմանը:

Դրամաշնորհային մրցույթի հայտարարություն

Արարատի երիտասարդական բանկը հրավիրում է Արարատի մարզի 15-35 տարեկան երիտասարդներին համայնքային զարգացման իրենց նորարարական գաղափարներն ուղարկելու դրամաշնորհի մրցույթին: Ծրագրերի թեմատիկ ուղղություններն են . - Համայնքային մասնակցություն - ՏԻՄ-երի հետ համագործակցություն և նրանց աշխատանքի հետ կապված խնդիրների լուծում - Մշակութային, սոցիալական, կրթական գործողություններ՝ ուղղված խոշորացված համայնքների բնակավայրերի միջև կապերի ստեղծում: